Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդը գնդակահարել է անցորդին գումար խնդրելու պատճառով /Տեսանյութ/

analitik.am

 

 

Բրազիլիայում անօթևան կինը գումար է խնդրել պատահական անցորդից, ինչից հետո տղամարդը կրակել է նրա վրա։ Այս մասին հայտնում է Լայֆը։

 

Տեղի իշխանությունները պարզել են կասկածյալի ինքնությունը, նրա անունը Ադերբալ Ռամոս դե Կաստրո է, գրում է The Sun-ը։ Ոստիկանները հայտնել են նաև, որ մահացած կնոջ ծանոթների շնորհիվ պարզել են, որ գնդակահարվածը Նեյա մականունով 31-ամյա Զիլդա Էնրիկե դոս Սանտոս Լեանդրոն է, ով նրանց հետ ապրել է փողոցում:

 

Այն բանից հետո, երբ տղամարդը կրակել է կնոջ վրա, անցորդները փորձել են կանգնեցնել ճանապարհով անցնող ավտոմեքենաներին, որպեսզի կարողանան վերջինիս հիվանդանոց տեղափոխել, սակայն կինը մահացել է։ Սպանության հետաքննությունը դեռ շարունակվում է։

 

 

 

Նույն շարքից