Միջազգային Քաղաքականություն 

Զուգարանակոնքի՞ց է կախված մարտունակությունը․ Զախարովան կատակել է խոսելով ուկրաինական նավերից «գողության» մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հեգնանքով խոսել է Կիևի այն պնդումների մասին, թե իբր Ռուսաստանը կալանավորված ուկրաինական նավերից «գողացել» է զուգարանակոնքերը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Ես մի բան չեմ հասկանում։ Որքանո՞վ է ուկրաինական ռազմանավերի մարտունակությունը կապված այնտեղ սանհանգույցի առկայության հետ»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Մոսկվան Կիևին է հանձնել «Կերչի նեղուցում» կալանավորված երեք ուկրաինական նավ, իսկ երկու օր անց նրանք ժամանել են Օչակով: Դրանից հետո ուկրաինական նավատորմը ռուսական կողմին մեղադրել է նավերից զուգարանակոնքերը գողանալու մեջ:

Նույն շարքից