Հասարակություն Տեսանյութեր 

342 ուղևորով օդանավը վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչով /տեսանյութ/

analitik.am

 

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում օդանավը վերադարձել է Լոս Անջելեսի օդանավակայան: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է թռիչքի ժամանակ:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավի աջ շարժիչն այրվում:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, գլխավոր հերոսը Philippine Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավն է, որը թռչելիս է եղել Մանիլա:

 

Ինքնաթիռն օդում գտնվել է ընդամենը 15 րոպե:

 

Հավելենք, որ օդանավում եղել է 342 ուղևոր և անձնակազմի 18 անդամ: Տուժածներ չկան:

 

 

 

 

Նույն շարքից