Քաղաքական 

Անիի ավերակների ստորգետնյա գաղտնիքները

Թուրքիայում անցկացված «Անի-Կարս գիտաժողով» միջոցառման շրջանակներում պատմագետ Սեզաի Յազըջըն անդրադարձել է Անիի ավերակների ստորգետնյա գաղտնիքներին: 

Գաղտնի ջրանցքներ, ճգնավորական խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանքներ, անբացատրելի թակարդներ, անծայր թունելներ…Յազըջըն պատմել է, տասնյակ տարիներ առաջ պեղումնեի ընթացքում հայտանբերված այս ստորգետնյա աշխարհի մասին: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, փոխանցում է
«Ermenihaber»-ը:

«Կարսում ՄԱԿ-ի ծրագրերից մեկի վրա աշխատելիս , հետաքրքիր պատմություն ականջս ընկավ: 20-րդ դարի առաջին կեսի ամենաազդեցիկ անուններից մեկը` Ջորջ Իվանովիչ Գուրջիեֆը 1880-ականերին, իր ընկերոջ` Պողոսյանի հետ միասին Անիում պեղումներ են արել: Նրանք հայտնաբերել են ստորգետնյա անցում, որը մի կողմից քարերով փակված է եղել: Քարերը հեռացնելով` հայտնվել են մի սենյակ, որտեղ եղել են կահույքի մտացորդներ, կոտրված սպասք: Բացի այդ հայտնաբերել են հնագույն մագաղաթներ, որոնց վրա հետագայում պարզվել է, որ հայերեն գրեր են: Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մագաղաթներին իրենցից ներկայացնում են երկու քահանաների նամակագրություն:», -պատմել է Յազըջըն: Նա նաև ավելացրել է, որ վերոնշյալ պեղումների ընթացքում հայտնաբերվել են ստորգետնյա քարանձավներ, անվտանգության նկատառումներով օգտագործվող կացարաններ, և նույնիսկ` աղոթատեղի:

Նա նշելով, որ զարմանալի է, որ այս թեման առ այսօր մեծ հետաքրքրություն չի առաջացրել` Թուրքիայի Մշակույթի նախարարության ուշադրությունն է հրավիրել  հարցի վրա: 
«Ինչպես ամբողջ աշխարհում մեր երկրում նույնպես նմանատիպ հարցերին պետք է կարևորություն տալ»,-ասել է նա: 

Նույն շարքից