Հասարակություն 

Ադրբեջանցին չէր թքելու Փաշինյան անձի վրա. Հոգեբանի կարծիքով Փաշինյանը Միլանում խաղաց մեր ազգի արժանապատվության հետ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսեց Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, ով հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եկեք պատկերացնենք, որ այդ ադրբեջանցին աներ մի քայլ, օրինակ՝ թքեր: Դրա համար վարչական տուգանքը վճարելու էր Ադրբեջանը, իսկ մենք աշխարհով մեկ խայտառակ կլինեինք ու շատ տհաճ միջադեպ կլիներ: Եթե անվտանգության աշխատակիցները սրա համար չեն, ինչու եմ ես հարկեր վճարում»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքերով, նմանատիպ հարցերում ինքը Նիկոլ Փաշինյանի կողքին է. «Ադրբեջանի դեմ Նիկոլ Փաշինյանն իմն է: Երբ ես խոսում եմ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ թերացումների մասին, դա այլ բան է, իսկ երբ Ադրբեջանի դեմ ենք խոսում, դա այլ բան է: Այդ ադրբեջանցին չէր թքելու Նիկոլ Փաշինյան անձի վրա, նա թքելու էր հայ ազգի վրա: Իսկ այդ ռիսկերը կային: Եթե այդ ռիսկերը չեն գնահատել, ուրեմն անվտանգության աշխատակիցները իմ մուծած հարկերից անիմաստ աշխատավարձ են ստանում, իսկ եթե գնահատել էին, ուրեմն դա սարքած թատրոն էր»:

Հոգեբանը կարծում է, որ ուղղակի թատերական ներկայացում է տեղի ունեցել, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձեց ներկայանալ որպես հերոս, սա այն դեպքում, երբ նա խուսափել է հերոս դառնալ այն ժամանակ, երբ պետք է դառնար:

«Ինձ համար անհավանական էր, որ ադրբեջանցին կարողացել էր մտնել ու հարց տալ: Նույն կերպ կարող էր մի հատ քիլլեր մտնել ու խփեր: Կարող էր ինչ-որ մեկը մտներ ու քիմիական զենքով բոլորին ոչնչացներ: Ամեն ինչ կարող էր տեղի ունենալ: Այնտեղ մտել էր ծայրահեղական հայացքներ ունեցող ադրբեջանցի, ով ադրբեջանական մամուլում հերոսացվելու է: Իսկ մենք խաղացինք դեմոկրատ, Փաշինյանը հայտարարեց, թե հայտը չէր կարող ադրբեջանական միջավայրում նման բան աներ, իսկ ինքն այնքան «քրիստոս» է, որ թույլ է տալիս դա անել: Նա վտանգեց այնտեղ հավաքված մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ խաղաց մեր ազգի արժանապատվության հետ, որովհետև այն կարող էր վտանգվել: Եկեք քրեական գործ հարուցենք ու մեղավորներին պատժենք: Վտանգը շատ մեծ էր, մենք ունենք Սաֆարովի օրինակը, ով քնած հայ սպա է կացնահարում: Եթե նրան ստուգել են, պարզել են, որ զենք չի ունեցել, ուրեմն պայմանավորված է, իսկ եթե չեն ստուգել, ուրեմն վտանգ եղել է»,-ասաց բանախոսը:

Հոգեբանի խոսքերով, նորմալ չէ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուսի հետ:

Նույն շարքից