Հայաստան Քաղաքականություն 

Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե օտարերկյա որևէ աղբյուրից որևէ կուսակցություն անգամ մեկ լումա վերցնի. Հարությունյան

analitik.am

Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե օտարերկյա որևէ աղբյուրից որևէ կուսակցություն անգամ մեկ լումա վերցնի: Այս մասին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի փորձագետ Խաչիկ Հարությունյանը։

Հարությունյանը միևնույն ժամանակ շեշտեց հայկական սփյուռքի մասին՝ նշելով, որ այն պետք է չդառնա անեծք, այն պետք է դառնա հնարավորություն. «Մենք պետք է գտնենք այնպիսի ձևաչափ, որ սփյուռքը, եթե անգամ մասնակցի քաղաքական գործունեություն իրականացնող կառույցների ֆինանսավորմանը, դա անի այնպես, որպեսզի որևէ ռիսկ չլինի, որ սփյուռքին կարող են օգտագործել գեոպոլտիկի այլ կենտրոնները: Մեր քաղաքական դաշտը պետք է անկախ լինի որևէ գեոպոլիտիկ կենտրոնից որևէ ֆինանսական ազդեցությունից»:

Ավելի վաղ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսի ու ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում: Վանեցյանը, սակայն, հրաժարվել էր անուններ հրապարակել:

 

Նույն շարքից