Հասարակություն 

Իսակովի պողոտայում բախվել են 3 ավտոմեքենա. կա տուժած

Նոյեմբերի 21-ին, ժամը 20:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda CX-9» (վարորդ՝ Ալեքսանդր Հ. ծնված 1953 թ.), «Mercedes C» (վարորդ՝ Արամ Հ. ծնված 1992 թ.) և «Mercedes R» (վարորդ՝ Նարեկ Մ. ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda CX-9» ավտոմեքենայի ուղևոր Էռնեստ Հ.-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Mazda CX-9» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից