Քաղաքականություն 

Լուրջ ֆիզիկական վտանգ չի եղել. ԱԽ քարտուղարը հայկական եկեղեցում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին

analitik.am

Հանդիպումը բաց է եղել, հրավիրված են եղել բնականաբար հայերը, բայց այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել: Անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել են, բայց որպես անձ չի ստուգվել: Ես այստեղ խորքային խնդիր չեմ տեսնում: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Միլանում ադրբեջանցու մասնակցությամբ հայտնի միջադեպի մասին, երբ վերջինս մտել էր հայկական եկեղեցի ու հարց ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գրիգորյանի խոսքերով, միջադեպի ժամանակ լուրջ ֆիզիկական վտանգ չի եղել. «Ուղղակի հանդիպումը բաց է եղել, դրա համար համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով է մասնակցել»:

ԱԽ քարտուղարը չի կարծում, թե միջադեպը կապ ունի գեներալ Հայրապետովի հեռացման ու այն բանի հետ, որ նրան արժանի փոխարինող այդպես էլ չի գտնվել. «Անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողությունների և անձերի վրա հիմնված չեն»:

Հայրապետովի հեռացման պատճառների մասին Գրիգոյանը հրաժարվել է խոսել:

ԱԽ քարտուղարի խոսքերով, ադրբեջանցին եկեղեցի մտել է հրապարակային պրովոկացիայի փորձ անելու համար. «Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում մեր բոլոր պատվիրակությունների հետ: Սա հերթականն էր»:

Նույն շարքից