Քաղաքականություն 

Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախկին նախագահի հարցազրույցը, որի մասին հիշատակել է Փաշինյանը

analitik.am

Օրերս Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը դահլիճում ներկա ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած անձը մոտեցել է առաջին շարքերին և կոչ արել Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա մեղադրել է Հայաստանին «ադրբեջացի ժողովրդի ցեղասպանության» մեջ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է  «բլոգերին»՝ ասելով, որ «ադրբեջանցիների ցեղասպանությունը» սովորական սուտ է։ Եվ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է այդ ժամանակվա ադրբեջանական ընդդիմությունը` հեղաշրջման նպատակով։

Նախօրեին Այազ Մութալիբովը ադրբեջանական կայքերից մեկին հայտնել էր, որ ՀՀ վարչապետի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում և նա Խոջալուի դեպքերի մասին «Երբեք նման բան չի ասել»։
Այնինչ իրականում Ադրբեջանի նախկին նախագահը վերոնշյալ հարցազրույցում  խոստովանել է, որ այսպես կոչված Խոջալուի, իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի մատույցներում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանդը, կազմակերպված էր ադրբեջանցիների ազգային ճակատի կողմից, և այն միտված էր իր դեմ։

Ներկայացնում ենք «Независимая газета»  թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում տպագրված չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի հետ Մութալիբովի հարցազրույցից մի հատված.

Հարց. Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…

Պատասխան. Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարեմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:

Regionmonitor

Նույն շարքից