Միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի առանձնատունը Մոսկվայի մերձակայքում գտնվող Բարվիխա ավանում վաճառքի է հանվել 6,4 միլիարդ ռուբլիով։ Այս մասին հայտնում է Լենտան։
Առանձնատունը նախագծված է տիեզերանավի տեսքով և գտնվում է Ռուբլևո-Ուսպենսկի մայրուղու հարևանությամբ գտնվող անտառում։ Այն հանրահայտ ռուսաստանցի ճարտարապետ Զախի Խադիդի երկրորդ նախագիծն է, և աշխարհում միակ մասնավոր բնակելի շենքը, որի ստեղծմանը նա մասնակցել է։
Չորս հարկանի առանձնատան տարածքը 2,7 քմ է, ունի լողավազան, սպա սրահ, մարզասրահ, ճապոնական ոճի այգի և գիշերային ակումբ։