Հասարակություն Տեսանյութեր 

Դերասան Արտյոմ Կարապետյանը, ում պարանոցը սպառնացել էին կտրել, նոր սպառնալիք է ստացել /տեսանյութ/

analitik.am

Դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց ովքեր անտարբեր չգտնվեցին իմ կողմից բարձրացրած հարցին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին արագ արձագանքելու, քայլեր ձեռնարկելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար։

Նշեմ նաև, որ հետեվել եմ պրն Հակոբյանի հորդորին և իմ հուշանվեր դանակը պահել եմ տանը, ասեմ ավելին, նույնիսկ տեսագրությունը իմ ֆբ էջում տեղադրելուց հետո այն մնացել է տանը, որովհետև արագ արձագանքից հետո կարիք չի եղել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։

Իսկ հիմա «Новая угроза. Часть вторая» տեղադրում եմ իմ էջում մի մեկնաբանություն, որը ինձ ուղարկել է ֆբ յան մի օգտատեր։ Կարդացեք խնդրում եմ պարոնայք ոստիկաններ, պատգամավորներ, փաստաբաններ ու Իրավաբաններ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը։ Մի գուցե դեռ շո՞ւտ է իմ ինքնապաշտպանության զինաթափումը»։

Նույն շարքից