Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 9 մասնակիցների, այդ թվում երկու առաջնորդների։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Նշվում է, որ հատուկ օպերացիան իրականացվել է Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի շրջանում։
Ըստ հատուկ ծառայության, բերման ենթարկվածները շրջաններում ստեղծել են փակ ահաբեկչական կառույցներ, գումար են որոնել, տարածել իրենց գաղափարախոսությունը և հավաքագրել տեղի մուսուլմաններին:
«Սահմանվել է, որ կառույցի անդամներն իրականացրել են հակասահմանադրական գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բերման ենթարկվածներից առգրավվել են քարոզչական նյութեր, կապի միջոցներ և ինֆորմացիայի կրիչներ:
Հարուցվել են քրեական գործեր։