Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 50 միլիոն եվրո վարկ տրամադրելը:
ՀԲ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարկավորումը հաջորդել է Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած մասշտաբային ակցիաներին, որոնք եղել են թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ, ինչը հանգեցրել է «թավշյա» հեղափոխության:
«Նոր կառավարությունն ուժեղ մանտադ ունի փոփոխություններ իրականացնելու համար, այն ներկայացրել է հավակնոտ 5-ամյա բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է մրցակցության բարձրացմանը և տնտեսական աճը խթանելուն»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Հայաստանը 1992 թվականին ՀԲ անդամ դառնալուց հետո արդեն 2,4 միլիարդ դոլարի վարկի է ստացել: