Քաղաքականություն 

Ինձ համար հարցն իրավական է. ՌԴ դեսպանը՝ հետախուզվող հայաստանցի գործիչների մասին, ովքեր գտնվում են Ռուսաստանում

analitik.am

Հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին, հավանաբար՝ Գլխավոր դատախազությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Ռուսաստանում գտնվող այն գործիչների մասին, ովքեր հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի կողմից:

Դեսպանը հայտնեց իր անձնական տեսակետը, որ հարցին պետք է մոտենալ ոչ թե քաղաքական, այլ իրավական տեսանկյունից:

Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել մասնավորապես ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի գործը՝ հայտարարելով, որ դա իր լիազորությունների շրջանակներում չէ, առավել ևս, որ ինքը ծանոթ չէ գործի բոլոր նյուանսներին. «Իմ տեղեկություններով, մեր երկրների համապատասխան մարմինները զբաղվում են հարցով»:

Դեսպանը նշել է, որ իրավիճակի մասին քաղաքական մեկնաբանություններ անել պատրաստ չէ. «Ինձ համար հարցն իրավական է»:

Նույն շարքից