Հասարակություն 

Մոսկվայի պետական համալսարանի ուսանողն ընկել է հանրակացարանի 7-րդ հարկից

analitik.am

Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի 32-ամյա ուսանողն ընկել է հանրակացարանի 7-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է Լայֆը։

Վաղ առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ երիտասարդը բղավում է պատուհանից. «Օգնեք, ավազակները սպանում են»: Սակայն երիտասարդը չի բացել դուռը դեպքի վայր ժամանած իրավապահների առաջ։

Երբ հանրակացարանի ադմինիստրատորը պահեստային բանալիով բացել է դուռը, պարզվել է, որ երիտասարդը միայնակ է սենյակում, և տարօրինակ պահվածք ունի։

Իրավապահներին չի հաջողվել կանգնեցնել նրան, վերջինս ընկել է 7-րդ հարկից և մահացել։

Նույն շարքից