Հասարակություն 

Երևանում դպրոցում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել, տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից