Հասարակություն Տեսանյութեր 

Այն նման է դագաղի․ Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի նոր էլեկտրոնային բեռնատարը /Տեսանյութ, լուսանկարներ/

analitik.am

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի նոր էլեկտրոնային բեռնատարը: Մեքենան ստացել է ակնհայտ վիճելի դիզայն՝ համակարգչային խաղերի ոճով, բայց դրա տեխնիկական բնութագրերն ամերիկյան մի շարք հրատարակությունների կողմից արդեն անվանվել է «առաջատար»: Այս մասին հայտնում է Լայֆը։

Հիմնական տարբերակը հագեցած է մարտկոցով, որը կարող է տեղափոխել վեց ուղևոր և կես տոննա բեռ 415 կմ: Լավագույն տարբերակի պահուստն ավելի քան 800 կմ է:

Շնորհանդեսի ընթացքում Մասկը նշել է, որ ավտոմեքենայի ամենահզոր տարբերակը կունենա ժամում 100 կիլոմետր արագություն:

Բացի այդ, Իլոնը ցույց է տվել այն նյութերը, որի վրա պատրաստված է Cybertruck-ը: Սովորական «փափուկ» մետաղի փոխարեն բեռնատարը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որը կարող է պաշտպանել տերերին 9 մմ տրամաչափի փամփուշտներից:

Նոր ավտոմեքենայի գինը սկսվում է 40,000 դոլարից:

Reddit և Twitter սոցիալական ցանցերի օգտատերերն անմիջապես սկսել են կատակել այն մասին, որ միլիարդատիրոջը հաջողվել է անիվների վրա կառուցել աշխարհի ամենաթանկ և ամենաարագ դագաղը:

Նույն շարքից