Բարի օր Հասարակություն 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ Գարեգին Նժդեհի մասին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև Գարեգին Նժդեհի թեման ակտուալացնելու մասին:

Դեսպանը մասնավորապես նշել է, որ սա այն հարցն է, որը վերաբերում է ընդհանուր պատմությանը. «Սրանք հարցեր են, որոնք վերաբերում են մեր՝ Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր պատմությանը: Այստեղ է նաև Երկրորդ աշխարհամարտի պատմությունը: Անկասկած, այս հարցերը շատ նուրբ են, այդ թվում նաև այն միջազգային քաղաքական կոնտեքստում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում վերաշարադրել պատմությունը, վերաշարադրել այն, ինչն այն ժամանակ տեղի է ունեցել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից