Թուրքական Anadolu գործակալությունը գրում է սիրիական Իդլիբում ռուսական օդային հարվածի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում 5 նոր զոհի մասին:
Հայտնվում է, որ այս գիշեր 5 խաղաղ բնակիչ է զոհվել ավիառումբի պայթելու արդյունքում, որը, ենթադրաբար, եղել է ռուսական օդուժինը: Գործակալությունը պնդում է, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել նաև Ֆատտերիում ու Քեֆրենբիլում:
Թուրքական գործակալությունը հավելում է, որ սիրիական բանակն ու իրանամետ խմբավորումները հրթիռային հարձակման են ենթարկվել Բիդամա, Նիջայա և Մարանդ բնակավայրերում: