Քաղաքականություն 

Ղազախստանում քաղաքապետին պաշտոնանկ են արել դպրոցում աշակերտուհու բռնաբարության դեպքից հետո

analitik.am

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևը կարգադրել է պաշտոնանկ անել Թարազա քաղաքի ղեկավարին: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհու բռնաբարության դեպք է գրանցվել:

Նախագահի խոսքերով, միջադեպը, որի արդյունքում 12-ամյա աշակերտուհի է տուժել, տեղի է ունեցել ղեկավարության համակարգային անփույթ աշխատանքի պատճառով:

Հավելենք, որ երեխան հարձակման է ենթարկվել դպրոցի տարածքում գտնվող զուգարանում: Կասկածյալը ձերբակալվել է: Նա 19 տարի առաջ ևս բռնաբարության համար ազատազրկման է դատապարտվել:

Նույն շարքից