Բրյուսելում վաղ առավոտյան ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը» վանկարկումներով, փոխանցում է Yerkir.am-ը:
«Պահանջեցինք, որ դադարեցնի հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցման դեմ պայքարն ու պատվով հրաժարվի»,- նշել են ՀՅԴ երիտասարդները:
Նրանց խոսքին Արայիկ Հարությունյանը հակադարձել է. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում