Հասարակություն 

Ալիևը հայտարարել է, թե Սումգայիթում հայերի ջարդերը հենց հայերն են կազմակերպել

analitik.am

Սումգայիթում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել նաև հայերի ջարդերի մասին:

Ալիևը հայտարարել է, թե հայերի ջարդը կազմակերպել են հենց հայերը, ինչի արդյունքում իբր հայ է ձերբակալվել, ով իբր սպանել է 10 հայի: Ալիևն ասել է, որ դատապարտված հային ուղարկել են Հայաստան պատիժը կրելու, սակայն Հայաստանում նրան ազատ են արձակել, քանի որ այդ հայն իբր աշխատել է հենց Հայաստանի իշխանությունների առաջադրանքով:

Ալիևը, չսահմանափակվելով հեքիաթներով, նաև հայտարարել է, թե հայերն իրենք իրենց ջարդերը կազմակերպել են, որպեսզի մեղադրեն դրա մեջ Ադրբեջանին ու սկսեն ԼՂ հակամարտությունը:

Նույն շարքից