Հայաստան Քաղաքականություն 

Եթե իրավապահներն անլուրջ են վերաբերվում Արայիկ Հարությունյանին, դա ուրիշ բան. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Քայլիր, որ չդատվես...

Ինձ հետաքրքրում է, թե, եթե երկրում երկակի ստանդարտներ չեն կիրառվում, ինչու՞ մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՎՏՐՑՈՒՓՔ նախարար Արայիկ Հարությունյանը չի հրավիրվել իրավապահ մարմիններ՝ հարցաքննության: Նա մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարել էր, որ կարող է իրեն ուղարկված դատարկ արկղերը լցնել իր մոտ պահվող քրեական գործերով:

Բա մեր իրավապահներին չի հետաքրքրու՞մ, թե այդ ինչ քրեական գործեր են, որ ի պահ է ընդունել նախարարը և ո՞ր իրավունքով է դա արել...

Եթե նրան անլուրջ են վերաբերում, դա ուրիշ բան...

Թե՞ նա անձեռնմխելի է, ասեք՝ իմանանք...

Փաստորեն, իշխանությունը խմբագրել է աստվածաշնչյան հայտնի դրույթը. «մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից