Հասարակություն Տեսանյութեր 

Զոքանչի ահազանգից հետո բերման ենթարկված տղամարդը փորձել է գնդակահարել ոստիկաններին /տեսանյութ/

analitik.am

Սիկտիվկարում ոստիկանության բաժանմունք տեղափոխված տղամարդը փորձել է գնդակահարել ոստիկաններին, սակայն նրա մոտ գտնվող ատրճանակը տեխնիկական խնդիրների պատճառով չի կրակել:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները վնասազերծում քաղաքացուն այն բանից հետո, երբ վերջինիս ատրճանակը «հրաժարվում» է կրակել:

Հայտնվում է, որ տղամարդուն ոստիկանական բաժանմունք տեղափոխել են զոքանչի ահազանգից հետո, ով հայտարարել է, որ փեսան սպառնում է իրեն:

Բացի ատրճանակից, պոտենցիալ մարդասպանի մոտ նաև դանակ ու կռփազենք է հայտնաբերվել:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից