Հասարակություն 

Օրենքով գողի են սպանել

analitik.am

Սուխումիում հրաձգության արդյունքում օրենքով գող է սպանվել, վիրավորների թիվը հասնում է 4-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Աբխազիայի ոստիկանությանը:

Հայտնվում է, որ քրեական հեղինակությունը «Սան Ռեմո» ռեստորանում է եղել, երբ մոտեցած ավտոմեքենայից դուրս է եկել երեք դիմակավորված անձինք և կրակ բացել նրա վրա:

Արդյունքում վիրավորվել են ռեստորանի մատուցողներից մեկը և երեք այցելու, ովքեր հոսպիտալացվել են:

Հանցագործներն արդեն ձերբակալված են:

Գործակալությունը հայտնում է, որ սպանվածը օրենքով գող 38-ամյա Աստամուր Շամբան է:

Նույն շարքից