Հասարակություն 

Lamborghini-ն պատրաստում է առաջին «թվային» մոդելը /Լուսանկար/

Lamborghini-ն հրապարակել է Gran Turismo սիմուլյատորի համար վիրտուալ սպորտային ավտոմեքենայի առաջին գովազդային հոլովակը: Տեսանյութից դժվար է գուշակել, թե ինչպիսի տեսք կունենա մոդելը, սակայն բրենդը հայտնել է, որ պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Motor-ը։

Հավանաբար, տեսանյութում պատկերված է վիրտուալ նախատիպի հետևամասը: Եթե դա այդպես է, ապա սպորտային ավտոմեքենան կունենա լույսերի շատ բարակ շերտ, որոնք միասին կկազմեն Y տառը։

«Թվային» Lamborghini-ի պրեմիերան տեղի կունենա աշխարհի FIA GT վիրտուալ առաջնության եզրափակչի շրջանակներում:

Նույն շարքից