Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին

analitik.am

ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել ամրապնդել պաշտպանությունը Ռուսաստանի հետ սահմաններում։ Այս մասին ասված է Շվեդիայի պաշտպանության հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, փոխանցում է Լենտան։

Հեղինակները վերլուծել են, թե որքան արագ է դաշինքը կարողանում պատասխանել բալթյան երկրների վրա պոտենցիալ ռուսական հարձակմանը։ Նրանք շեշտել են, որ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ին սովորաբար անհրաժեշտ է 7-8 շաբաթ զորքեր տեղակայելու համար։ Սակայն, Մոսկվան դա կարողանում է անել 2 շաբաթվա ընթացքում։

Հետազոտողները պարզել են, որ դաշինքին հաջողվել է բարձրացնել մարտունակությունը շնորհիվ Atlantic Resolve գործողության: Զեկույցում նշվում է, որ ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ նման «ժամկետները չեն կարող բավարար լինել»:

Հեղինակները հույս ունեն, որ ուսումնասիրությունը կօգնի կանխորոշել դաշինքի հետագա քայլերը և ամրապնդել դրան զսպող և պաշտպանական դիրքերը:

Նույն շարքից