Հասարակություն 

ՀՅԴ երիտասարդները դադարեցնում են նստացույցը

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության պահանջով նախարարության մոտ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներն այսօրվա ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեցին, որ կրթության ոլորտում խնդիրների բարձրաձայնմամբ հանդես չեն գալիս միայն ՀՅԴ-ականները՝ հիշատակելով ԵՊՀ բանասիրական ու պատմության ֆակուլտետիների ուսանողների մասին, ովքեր դասադուլ էին հայտարարել:

ՀՅԴ-ականները հիշեցրեցին նաև ԵՊՀ դասախոսների մասին, ովքեր մեկ օր նախազգուշական գործադուլ հայտարարեցին, իսկ ավելի ուշ նաև հանդիպեցին նախարարի հետ:

Բացի դրանից, կրթության ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնել են նաև մի շարք հասարակական գործիչներ, մտավորականներ:

Երիտասարդները խոսեցին նաև Հարությունյանի պաշտոնակության պահանջով ԱԺ ԼՀ և ԲՀ խմբակցություններին նամակով դիմելու մասին՝ հայտնելով, որ վերջիններս ասել են, թե խմբակցություններում պետք է քննարկեն հարցը, ինչից հետո կհրապարակվի պատասխանը:

ՀՅԴ-ականները դադարեցնում են նստացույցը և պատրաստվում են հանդիպել Արայիկ հարությունյանի հետ՝ քննարկելու առկա խնդիրները:

Նույն շարքից