Քաղաքականություն 

Մոսկալկովան կայցելի Հայաստան

analitik.am

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան կմասնակցի նոյեմբերի 25-27-ը Հայաստանում կայանալիք մարդու իրավունքների պաշտպանության 15-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Այս մասին հայտնել է օբուդսմենի մամուլի գրասենյակը:

Մամուլի գրասենյակի տեղեկություններով Մոսկալկովայի մասնակցությամբ տեղի կունենա «Մարդու ազգային իրավունքների պաշտպանության հաստատությունների դերը և այն մարտահրավերները, որոնց բախվում են ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ընթացքում» քննարկումը:

Ռուսաստանը և Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սերտորեն համագործակցում են և մտնում են օմբուդսմենների Եվրասիական դաշինքի մեջ:

Նույն շարքից