«Առաջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնին հոսպիտալացվել է Զագրեբում ընկնելու արդյունքում ստացած վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը:
Ըստ թերթի՝ 83-ամյա Բերլուսկոնին Խորվաթիայի մայրաքաղաքում է եղել՝ մասնակցելու ԵԺԿ համաժողովին, որի ավարտից հետո, հայտնվելով իր հետ լուսանկարվել ցանկացող մարդկանց ամբոխում, ընկել է և վնասվել: Ընդ որում՝ քաղաքագետը բուժօգնության դիմել է միայն Իտալիա վերադառնալուց հետո:
Հայտնի է, որ Բերլուսկոնին մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, թեև վնասվածքը ծանր չէ: