Հասարակություն 

Ռոք երգիչ Լիամ Գալահերայի երկրպագուհին այրվածք է ստացել համերգի ժամանակ

analitik.am

Բրիտանական Oasis ռոք-խմբի հիմնադիր Լիամ Գալահերայի երկրպագուհին այրվածք է ստացել համերգի ժամանակ: Այս մասին հայտնել է BBC կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Շեֆիլդում կայացած համերգի ժամանակ: 27-ամյա Սթեյսի Էնդրյուն պատմել է, որ համերգ է գնացել իր զուգընկերոջ հետ, որն իրեն նախազգուշացրել էր, որ  համերգի ժամանակ ուրիշ երկրպագուներ կարող են շշեր նետել: Համերգի ընթացքում աղջիկն իր գլխին զգացել է շշի հարված և հետո տեսել, որ իր հագուստն այրվում է: Նա հասկացել է, որ իր վրա ճայթուկ է ընկել: Պատահարի արդյունքում երկրպագուհին ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել: Նա գանգատվել է, որ այդ սպիներն այլևս չեն անցնի:

Ռոք երգիչը հայտարարել է, որ ցավում է իր  համերգին նման տհաճ  դեպքի պատահման համար, և նշել, որ մարդկանց պետք է պարզապես հանգիտը վայելել:

Նույն շարքից