Հասարակություն 

Տվե՛ք հայերին առանց պատերազմների 100 տարի, և նրանք կշրջեն աշխարհը. Աբբաս Ջումա

analitik.am

Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման հոդված է հրապարակել Հայաստանում կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին:

Իր հոդվածում Ջուման պատմում է այն մասին, որ Երևանի Վերնիսաժում տեսել է Գարեգին Նժդեհի շատ  նկարներ: Նա նշում է, որ Գարեգին Նժդեհը հայերի համար ազգային հերոս է, որը նոր սահմաններ է նվիրել իր երկրին և փրկել կոտորածից:

Աբբաս Ջուման ընդգծում է նաև բանակի դերը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ հայերի համար բանակը և եկեղեցին անբաժան են:

«Հայաստանում սիրում են ասել. «Տվե՛ք մեր ժողովրդին առանց պատերազմների 100 տարի, և մենք կշրջենք աշխարհը»: Վստահ եմ, որ այդպես էլ կա: Պարզապես ոչ մի անգամ դա փորձելու հնարավորություն չի ընձեռնվել: Հենց այդ պատճառով էլ սեղանի շուրջ հայերը միշտ խմում են ամբողջ աշխարհում խաղաղության համար: Եվ հենց այդ պատճառով էլ հայերի  մեջ կա զինված ուժերի պաշտամունք. ուզում ես խաղաղություն, ուրեմն պատրաստ եղի՛ր պատերազմի», - գրում է Ջուման:

Լրագրողը պատմում է նաև Հայաստանում ապրող սիրիահայերի կյանքի մասին, որոնցից շատերը զբաղվում են մանր առևտրով: Սիրիահայերը նրա հետ զրույցում նշել են, որ ուզում են Հայաստանում ապրել, քանի որ այստեղ ապահով է, թեև իրենց բիզնեսի համար շատ թույլ հնարավորություններ կան:

Նույն շարքից