ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին պատմել է, որ Չինաստանը մտադիր է եղել բազմաթիվ զինվորներ ուղարկել Հոնկոնգ՝ ցույցը ցրելու նպատակով, սակայն ինքը կասեցրել է այդ քայլը:
Թրամփի խոսքով, եթե ինքը չմիջամտեր, Հոնկոնգը հողին կհավասարեցվեր 14 րոպեում:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե ինչ պայման է դրել Չինաստանի առջև: Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ կնքված առևտրային պայմանագիրն է դրել վտանգի տակ, եթե ռազմական միջամտությունն իրագործվեր:
«Նա (Սի Ցզինպինը) միլիոնավոր զինվորներ էր կանգնեցրել Հոնկոնգի մոտ, բայց նրանք չեն շարժվում, քանի որ ես զանգեցի և խնդրեցի նրանից. «Խնդրում եմ, մի՛ արա այդ: Դու մեծ սխալ կգործես, դա մեծ ազդեցություն կունենա առևտրային գործարքի վրա», - նշել է Թրամփը: