Իրավական Հասարակություն 

Ծնողները շտապօգնություն չեն կանչել, ինչի հետևանքով երեխան մահացել է

analitik.am

Մոսկվայի քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել՝ կապված 6-ամյա տղայի մահվան հետ:

Նոյեմբերի 18-ին 6-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել մասնավոր տանը առանց բռնության հետքերի: Նախնական տվյալներով ցերեկը երեխան գանգատվել է ծնողներին, որ վատ է զգում իրեն, ջերմություն և ցավեր ունի որովայնի շրջանում: Մայրը նրան ջերմիջեցնող է տվել:

Երեկոյան տղայի ինքնազգացողությունն ավելի է վատացել, սակայն ծնողները շտապօգնության չեն դիմել: Իսկ առավոտյան երեխան մահացած է եղել:

Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննիչները նախաքննութուն են սկսել:

Նույն շարքից