Հասարակություն Պատահարներ 

Երևանում տղամարդը դանակահարել է ինքն իրեն

analitik.am

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որի մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։

Տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնելու իր հետ պատահածի մանրամասները։

Ըստ շրջանառող լուրերի` տղամարդը ինքն է դանակով հարվածներ հասցրել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։

Դեպքի մանրամասները կպարզեն իրավապահները։

Նույն շարքից