Քաղաքականություն 

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Հորդանանի բարձրագույն կրթության նախարարին

analitik.am

Հորդանան այցի շրջանակում (սեպտեմբերի 8-11-ը) այդ երկրում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) հանդիպել է Հորդանանի բարձրագույն կրթության նախարար Ամին Մահմուդի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետ կապված հարցերի շրջանակ: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում ուսանողների փոխանակման գործընթացի կարևորությունը:


Քննարկվել են նաև առաջիկայում Հորդանանի բարձրագույն կրթության նախարարի` Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։

Նույն շարքից