«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Միքայել Համբարձումյանը Վահե Գրիգորյանի համակուրսեցին է։
Համբարձումյանի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում, և հանուն այդ հեռանկարի էլ ակտիվ աշխատանք է տարվում։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում