Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ադամ երկրների մտերմանալը Բաշար Ասադի ռեժիմի հետ կարող է բացասական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի վրա և հանգեցնել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) արմատական իսլամական խմբավորման մտերմանալուն: Այս մասին հայտնում է Haberler.com-ը:
Դավութօղլին հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան ժամանակին Սիրիայի նախագահին բազմիցս կոչ է արել բարեփոխումներ սկսել:
«Մեր կոչերը հնչում էին 8-9 ամսվա ընթացքում: Սակայն մեզ չլսեցին: Մենք գրեթե աղաչում էինք Ասադին, բայց նա անտարբեր մնաց: Դամասկոսի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ եթե Սիրիայում փորձեն Եգիպտոսի նման ավտորիտար ռեժիմ ստեղծել, այդ դեպքում ևս Թուրքիան դեմ հանդես կգա: «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ ես որևէ սխալ չեմ տեսնում: Ամբողջ խնդիրը միջազգային վստահության դեֆիցիտի մեջ է»,- ասել է Դավութօղլուն: