Ֆեյսբուքում պտտվում է ստոպ-կադրով արված մի նկար, որտեղ երեւում է, որ իմ աշխատասենյակում դրված է Ռ. Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը: Եթե հիշում եք, մի խումբ երիտասարդներ էդ գիրքը ինչ-որ ակցիայի ընթացքում տվեցին քաղաքապետին: Այդ օրվանից աշխատասենյակումս մի անկյունում դրված է:
Գիրքը չեմ կարդացել: Չեմ էլ կարծում, որ երբեւէ կկարդամ: Ցավոք, հիմա կարդալու ժամանակ շատ քիչ եմ ունենում, եղած ժամանակ էլ ավելի շատ աուդիոգրքեր եմ «կարդում», բայց դրանց թվում Քոչարյանի ինքնակենսագրականը չկա:
Ի դեպ, իմ աշխատասենյակի պատերից մեկի վրա մնացել է նաեւ այն մեխը, որից ժամանակին կախված է եղել Սերժ Սարգսյանի դիմանկարը: Կադրերում լավ փնտրելիս կարելի է դա էլ նշմարել:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան