Լոս Անջելեսում 13-ամյա աշակերտի են ձերբակալել, ով սպառնացել է սպանել դասընկերներին և դպրոցի անձնակազմին: Տղայի տանը հայտնաբերել են հրացան, փամփուշտներ և աշակերտների ցանկը, ում պատրաստվում էր սպանել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Պարբերականը գրում է, որ ձերբակալվել է նաև ընտանիքի ավագ անդամներից մեկը, սակայն չի նշվում, թե ինչ կապ ունի նա գործի հետ:
Դեռահասի տանը AR-15 հրացանից, փամփուշտներից և ցուցակից բացի նաև հայտնաբերվել է դպրոցի հատակագիծը, որը գծված է եղել ձեռքով:
Նույն օրը Փալմդեյլ քաղաքում ևս մեկ դեռահաս է ձերբակալվել, ով ևս սպառնացել է սպանել դասընկերներին: