Տեսանյութեր Հասարակություն 

Կալինինգրադում ավտոբուսը մխրճվել է կենտրոնական շուկայի մեջ /տեսանյութ,լուսանկարներ/

Կալինինգրադում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է կենտրոնական շուկայի մոտ գտնվող ծաղիկների տաղավարի մեջ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։

Շուկայի տնօրեն Սերգեյ Զվանոկն ասել է, որ ոստիկանության և ԱԻՆ-ի հետ միասին տեղում աշխատում են շուկայի անվտանգության աշխատակիցները:

«Ոչ ոք չի տուժել, քերծվածքներ է ստացել միայն տաղավարներից մեկի աշխատողը: Մեր տեսախցիկներով կարող եք տեսնել այն պահը, երբ ավտոբուսը կտրուկ շարժվում է դեպի շուկա: Ոստիկանությունն արդեն տեսել է տեսանյութը»,-նշել է Զվանոկը:

Վաճառողներից մեկի խոսքով՝ տուժել են միայն իր ապրանքները, իսկ միջադեպի ժամանակ ինքը տեղում չի եղել:

Մանրամասները ճշտվում են:

Նույն շարքից