Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրում է.
Ադրբեջանական սոցցանցերի տիրույթում գնալով շատանում է հակաիշխանական տրամադրությունները: Հիմնական թիրախը ոչ միայն Իհլամ Ալիևն է, այլ նրա կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Հիմանական գլխավոր մեղարդանքները երկուսն են: Առաջինը՝ «Ղարաբաղի և հարակից տարածքների վաճառքը Հայաստանին» և «Միլիարդավոր դոլարների թալանը, որոնք տեղփոխվում են օֆշորային ընկերությունների հաշիվներին»:
Այս երկու գլխավոր մեղադրանքներից էլ ածանցվում են մնացած բազմաթիվ մեղադրանքները, որոնք շատ բուռն արձագանք, հավանություն են ստանում սոցացների օգտատերերի կողմից: Բացի սա, նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ընդդիմությունը, տվյալ դեպքում «Ղարաբաղ» կազմկոմիտեն կազմակերպել է հանրահավք, որի նպատակն է «բացահայտել հայերի հետ Ալիևի առք ու վաճառքը»:
Համացանցը հեղեղված է Ալիևին քուրդ-հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրանքներով, համարելով հայկական կլանի բռնապետ Բաքվում: Նույնիսկ նրանք Ալիևին համարում են Փաշինյանի հետ հավասար թշնամի: Մի խոսքով, խառն են, շատ խառն են»: