Քաղաքական 

Սահմանդրական փոփոխություններ. ՀԱԿ-ը դեմ է, ՀՅԴ-ն՝ կողմ

Արդյոք մեզ առաջարկվում են սահմանդրական փոփոխություններ, թե նոր սահմանադրություն են մեզ մատուցում: Այս մասին Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:  «Արդյոք նոր փոփոխությունների  հիմքում ընկած չէ բոլորովին այլ խորհրդարանական մոդել:  Սահմանադրական փոփոխությունների շղարշի ներքո փորձ է արվում ներդնել կառավարման նոր մոդել»,- նշեց Լ. Զուրաբյանը:


Ըստ նրա՝ այս սահմանադրական փոփոխությունները արվում են այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը «հավերժ իշխի Հայաստանում»:  ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ իրենք դա թույլ չեն տա:


Ի տարբերություն  ՀԱԿ-ի՝ ՀՅԴ խմբակցությունը կողմ է Հայաստանում սահմանադրական  փոփոխություններ իրականացնելուն և տեսնում դրա անհրաժեշտությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկմանը իր ելույթում  շեշտեց, որ սա իրավիճակային մոտեցում չէ:  «Ներկա կառավարման մոդելը իշխանության գերկենտրոնացում է, սա ընդունում են բոլորը:  Իշխանության բոլորը ճյուղերը զրկված են ինքնուրույնության հնարավորությունից»,- նշեց Ա. Մինասյանը:


Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրության թերությունների հետևանքով ունենք դատական ոչ անկախ իշխանություն: Փոփոխությունների կարևոր հարցերից մեկը անկախ դատական մարմին ստեղծելն է: Հաջորդը հանրաքվեի  թերի ինստիտուտն է ու անկախ ընտրական մարմնի բացակայությունը:


Ըստ Ա. Մինասյանի՝ մինչև փոփոխությունները անհրաժեշտ են երաշխիքներ՝ ինչ ենք ուզում փոխել: 

Նույն շարքից