Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 2016 թվականի Brexit-ի հանրաքվեում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հայտարարությունները համեմատել է Բերմուդյան եռանկյունու առասպելի հետ, հայտնում է BBC-ն:
«Կներեք, բայց այս ամենն անհեթեթություն է, ինչպես Բերմուդյան եռանկյունու մասին առասպելը: Անհեթեթություն է նաև այն ենթադրությունը, որ հանրաքվեի արդյունքները, որոնցով 17,4 միլիոն մարդ քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, ինչ-որ կերպ կեղծվել կամ խեղաթյուրվել է»,-ասել է նա:
Ջոնսոնը հավելել է, որ իրեն հայտնի չէ քվեարկության արդյունքներում Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ որևէ փաստ: