Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել վարձել պրոֆեսիոնալների ստեղծված ինտեգրացիոն կառույցներում և ձեռնարկություններում, այլ ոչ թե աշխատանքի ընդունել ազգականներին, որդիներին ու սիրուհիներին: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ագրոարդյունաբերական համալիրում կայացած հանդիպման ժամանակ:
«Գտեք ոչ թե ազգականների, ոչ թե որդիների, ոչ թե սիրուհիների ու սիրեկանների, այլ լավ մասնագետների»,-ասել է Լուկաշենկոն։
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է այն բացասական դինամիկան, որը երկար ժամանակ նկատվում է Վիտեբսկի մարզում գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման մեջ: Հանդիպումը նվիրված էր հենց այդ խնդրին: