Հասարակություն 

Ուրախալի լուր սելֆիի սիրահարների համար․ Ստեղծվել է տիեզերքից սելֆի անելու հնարավորություն /Լուսանկար/

Հայտնվել է «Spelfie» նոր անվճար բջջային հավելվածը, որը թույլ է տալիս արբանյակային ֆոտոխցիկների միջոցով սելֆի անել, գրում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ ծրագիրը միանում է Airbus արբանյակներին, և դրանց վրա տեղադրված տեսախցիկները նկարում են մոտավորապես 640 կիլոմետր բարձրությունից:

Իհարկե, օգտվողը չի կարողանա տեսնել իր դեմքը նման լուսանկարում, սակայն այն կարող է պատկերել զանգվածային ինչ-որ իրադարձություն կամ ակցիա։ Որպես օրինակ նշվում է վերջերս Բալիում էկո-ակտիվիստների ակցիան, որը կոչվել է «Գործիր հիմա»: Դրա մասնակիցները սպիտակ հագուստ են հագել և տառերի տեսքով կանգնել են աղտոտված լողափին, որը շատ պարզ երևում է արդյունքում ստացված «սելֆիում»։ Լուսանկարը կարող են ստանալ նույն օրը:

Հայտնի է, որ Երկրի շուրջ պտտվում է մոտ 50 Airbus արբանյակ, որոնք վերահսկում են նաև բնական աղետները, ինչպես նաև օգնում են գիտնականներին գնահատել անտառահատումների, աղտոտվածության և շրջակա միջավայրի այլ խնդիրների հետ կապված իրավիճակը:

Հավելվածի հեղինակներն ասել են, որ հիմնական նպատակն է բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը մոլորակի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նույն շարքից