Տեսանյութեր Հասարակություն 

Երեք անգամ դանակով հարվածել է նախկին ընկերուհու կրծքավանդակին, մահակով կոտրել ոտքերն ու թողել անտառում /Տեսանյութ/

Ժելեզնոգորսկ-Իլիմսկի քաղաքի բնակչուհի Տատյանա Բորկինան ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերը դանակի մի քանի հարված է հասցրել և մահակով կոտրել ոտքերը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Տուժածի խոսքերով, տղամարդը բռնի ուժով տարել է իրեն անտառ և ծեծի ենթարկել։ Նա դանակի մի քանի հարված է հասցրել ընկերուհու կրծքավանդակին, ինչից հետո կինը կորցրել է գիտակցությունը։ Տղամարդը որոշել է, որ նա մահացել է և հեռացել։

Բորկինան մոտ 15 րոպե մնացել է անտառում, այնուհետև կոտրված ոտքերով մոտ 300 մետր սողացել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ նրան օգնել է պատահական անցնող ավտոմեքենաներից մեկի վարորդը։

Կինը հոսպիտալացվել է և մի քանի օր եղել է կոմայի մեջ:

Տղամարդու հետ զրուցելուց հետո ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել, քանի որ կինը գրել է, որ տղամարդը երեխա ունի։

Նույն շարքից