Հասարակություն 

Դպրոցում պայթուցիկի մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից