Բանակում բռնության պատճառներից մեկը տարբեր ազգերի ներկայացուցիչների մտածելակերպերի տարբերություն է: Նման կարծիք հայտնել է ՌԴ պետդումային պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Շերինը:
Պատգամավորի խոսքերով, սլավոնացիները հանգիստ են ու կարգապահ, և երբեմն նրանց նեղացնում են ազգային հողի վրա. «Ես նման դեպքերի հանդիպել եմ, երբ ծառայում էի զինված ուժերում»,-ասել է նա:
Շերինը պնդել է, որ հիմա բանակում լուրջ ուշադրություն են դարձնում նմանատիպ հարցերին, որևէ մեկը չի լռելու: