Քաղաքական 

Փոփոխությունների մեր տարբերակով նվազեցնում ենք իշխանության վերարտադրման հնարավորությունը. Աղվան Վարդանյան

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  համաձայն չէ այն տեսակետի հետ, թե սահմանադրական բարեփոխումների հարցը պետք է քննարկել հասարակության հետ: Ըստ նրա՝ քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը և պետք չէ թաքնվել ժողովրդի անվան տակ:


Այս մասին Ա. Վարդանյանը հայտարարեց այսօր բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը, որի մասնակցում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ և այլք: 

«Այս համակարգը չի նպաստում մեր երկրի զարգացմանը:  Փոփոխությունների մեր տարբերակով մենք նվազեցնում ենք իշխանության վերարտադրման հնարավորությունը:  Բարեփոխուների համար պետք է, որ քաղաքական ուժերը ստեղծեն միասնական փաթեթ և նեկայացեն իշխանությանը»,- նշեց նա: 

Նույն շարքից